Francis Kurkdjian. Զրույց պարֆումերի հետ

12084204_1030121003714798_725781254_n

Հերթական անգամ Երևան էր ժամանել մեր հայտնի հայրենակիցը՝ պարֆումեր Ֆրանսիս Քյուրքջյանը: Այս անգամ նա ներկայացնում էր իր նոր՝ Baccarat Rouge 540 օծանելիքը…

Մենք ուրախ ենք նորից հյուրընկալելու Ձեզ Ձեր իսկ պատմական հայրենիքում: Եկեք խոսենք Ձեր այցի նպատակների մասին: Դուք ներկայացնում եք Rouge 540 Baccarat օծանելիքը: Խնդրում եմ հակիրճ նկարագրեք այն:

Իմ Maison Francis Kurkdjian ընկերությունը ներկայացված է Երևանում, Hermitage խանութների ցանցում, որը զբաղվում է իմ օծանելիքների տարածմամբ:

Այստեղ եմ ներկայացնելու իմ նոր բույրը, որը ծնվել է ֆրանսիական հայտնի բյուրեղապակու արտադրության խոշոր ընկերություններից մեկի՝ Baccarat-ի հետ համագործակցության արդյունքում

Պատմությունը սկսվեց 2 տարի առաջ, երբ ես սկսեցի ստեղծել օծանելիք՝ նվիրված Baccarat-ի 250 ամյակին : Ես գտա իմ ոգեշնչումը բյուրեղապակեգործության մեջ: Կարմիրը Baccarat ապրանքանիշի խորհրդանշական գույնն է: Կարմիր բյուրեղապակի ստանալու համար ապակուն ավելացնում են ոսկի, այնուհետ տաքացնում մինչև 540 աստիճան. հենց այս կարմիր բյուրեղապակու կերտման պրոցեսը ոգեշնչեց ինձ՝ ստեղծելու Baccarat Rouge 540 օծանելիքը:

Ֆրանսիս Քյուրքջյանը հայտնի է ոչ միայն որպես ամենահայտնի պարֆումների հեղինակ, այլ նաև պարֆումեր, ով ստեղծում է ինդիվիդուալ օծանելիքներ անհատների համար: Հետաքրքիր էր՝ ունի՞ նա արդյոք պատվիրատուներ Հայաստանից:

Ոչ Հայաստանից, բայց ունեմ հայուհի պատվիրատու, հնարավոր է դուք նրան գիտեք. Սաթենիկ Սպիվակովա, նա բնակվում է Մոսկվայում:

Գաղտնիք չէ, որ բացի սիրելի օծանելիքներից շատերս ունենք նաև սիրելի «կենցաղային» բույրեր, ոմանք սիրում են հին գրքերի, մյուսները՝ ներկի, նավթի կամ վարունգի հոտը: Հետաքրքիր էր՝ ունի՞ արդյոք պրոֆեսիոնալ պարֆումերը նման նախասիրություններ:

Ես սիրում եմ առավոտյան սուրճի բույրը, սիրում եմ ինչպես են բուրում ֆրեզիա ծաղիկները, և շատ եմ սիրում այն բույրը, որը կարելի է զգալ ծովափին: Նաև ես սիրում եմ թարմ հացի հոտը, ես ֆրանսիացի եմ:

Հետաքրքիր է ՝արդյոք լավ օծանելիքը պե՞տք է լինի թանկ: 

Թանկ օծանելիք՝ դեռ չի նշանակում լավ օծանելիք, բայց լավ օծանելիք ստեղծելու համար հաճախ անհրաժշտ են թանկ բաղադրիչներ:

Ժամանակին օծանելիքներն անմիջականորեն կապված էին մեծ նորաձևությա տների հետ, այսօր մենք տեսնում ենք օծանելիքների բազմաթիվ օրինակներ, որոնք կապված չեն նորաձևության հետ, ի վերջո ինչու՞մն է կապը պարֆումերիայի և նորաձևության:

Այդ կապը նախ և առաջ պատմական է: Coco Chanel-ը առաջինն էր դիզայներներից, ում անունը հայտնվեց օծանելիքների սրվակների վրա: Այդպես սկսվեց պարֆումերիայի և նորաձևության համագործակցությունը: Վերջին շրջանում պարֆումերիան վերադառնում է իր արմատներին՝ կարևորելով և կրելով հենց ստեղծողի անունը:

Կարելի է ասել, որ այսօր երկու ուղղությունն էլ արդիական են, թե՛ մեծ նորաձևության տների օծանելիքները և թե՛ պարֆումերային ապրանքանիշերի բույրերը:

Հետաքրքիր էր իմանալ՝ ինչպիսին է այժմյան պարֆումերային թրենդը:

Գլոբալ կոմերցիոն բրենդը նախ և առաջ մրգային բույրերն են, չնայած՝ ես չեմ հավատում այն գաղափարին, որ կան իսկապես պարֆումերային թրենդներ:

Միաժամանակ մի քանի տեսակի բույրեր կարող են լինել շատ պահանջված:

Շատերին հետաքրքրում է մասնագետի խորհուրդը այն մասին, թե քանի օծանելիք միաժամանակ պետք է ունենալ և որքան հաճախ փոխել օծանելիքը: 

Կարծում եմ՝ չկան պարտադրող կանոններ.մոտեցումն անհատական է. դուք կարող եք փոխել Ձեր օծանելիքը ամեն օր կամ հավատարիմ մնալ սիրելի բույրին տարիների ընթացքում:

Continue reading “Francis Kurkdjian. Զրույց պարֆումերի հետ” »

White Store in Rossia Mall

10261871_985514988207377_1157920139_n

Շատ եմ հավանում White Store -ի աղջիների ընտրած տեսականին, և ինչպես հասկանում եմ ոչմիայն ինձ… Արդեն թվով երրորդ White Store սրահը բացվեց նորաբաց Rossia Mall-ում, որը գտնվում է Տիգրան Մեծի 16 հասցեում: Կոշիկների, պայուսակների, ակնոցներ և այլ աքսեսուարներ ասյ ամենը կգտնեք White Store -ում։ Ի դեպ՝  շուտով սրահում ներկայացված կլինեն նաև կոշիկներ տղամարդկանց համար։ Անհամբեր սպասում ենք…

Continue reading “White Store in Rossia Mall” »

Nail Bar մատնահարդարման մասնագիտացված սրահ

nail bar

Nail Bar` մատնահարդարման մասնագիտացված սրահ, որտեղ իտարբերություն այլ գեղեցկության սրահների որև է այլ ծառայություն չի մատուցվում: Նմանատիպ սրահները արտերկրում վաղուց են գործում և ոգեշնչվելով այդ ֆորմատի սրահներից,  երկու ընկերուհիներ, որոշեցին Երևանում հիմնեցին Nail Bar: Մատնահարդարման սրահը տարբերվում է իր ուրույն ոճով և սպասարկման բարձր որակով: Այստեղ սպասարկում են թե կանանց, թե տղամարդկանց: Nail Bar-ում գործում է նաև էքսպրես սպասարկում`15 րոպեում ձեր մատներն ու ոտքերը կարող են խնամված տեսք ունենալ: Առանձնահատուկ կերպով պետք է նշել հիգիենան. սրահում օգտագործվող բոլոր պարագաները մեկանգամյա օգտագործման  են: Գործիքները ստերիլիզացվում են բարձրակարգ միջոցներով:Այսքան առավելությունների հետ մեկտեղ սրահի գնային քաղաքականությունը  հասանելի է բոլորի համար: Մատնահարդարման գները սկսվումեն 3 000 դրամից, պեդիկյուրինը` 8 000 դրամից:

Թումանյան 38; + 374 10 532 846, +374 91 007 278

 

Continue reading “Nail Bar մատնահարդարման մասնագիտացված սրահ” »

3 ցնցող թիկնոց նոր հավաքածուներից

Poncho fall 2016

Juun.J, Diesel Black Gold և Prada…  Կորեացի դիզայներ Juun.J-ի մոդելը իմ համար իհարկե ամենատպավորիչն է …

Continue reading “3 ցնցող թիկնոց նոր հավաքածուներից” »

Շագանակագույնի վերադարձը…

Brown Men Trend 2016

… հենց հիմա տեղի է ունենում տղամարդկանց նորաձևության շաբաթի շրջանակներում: Շագանակագույնի այսպիսի բազմազանություն վաղուց չէր եղել։ Միտումը կարող ենք սկսել կիրառել չսպասելով 2016-ի աշնանը: Etro, Corneliani, Dolce&Gabbana, Ralph Lauren, Prada, Cavalli, Neil Barrett, Westwood, Versace հավաքածուների նմուշները հուշում են նոր գունային թրենդի լավագույն համադրությունները և սթայլինգը:

Continue reading “Շագանակագույնի վերադարձը…” »

Նոր հավաքածու Benetton-ում

Benetton new collection

Benetton-ում նոր հավաքածու են ստացել… Լավ տրիկոտաժ, լավ դենիմ, մի խոսքով՝ Benetton: Միքանի նմուշ այս փոստում, մնացածը սիրելի խանութ-սրահում:

Continue reading “Նոր հավաքածու Benetton-ում” »

Բոուիից ոգեշնչված նորաձևություն

Bowie fashion

Ամբողջ օրը Բոուիի մահվան մասին լուրի ազդեցության տակ եմ, անընդմեջ լսում եմ նրա երգերը, կարդում հարցազրույցները և հիանում անվերջ թվացող կերպարներով: Այս փոստում հավաքել եմ Դեյվիդ Բոուի տարատեսակ կերպարներից ոգեշնչված նորաձևության նմուշներ, կադրեր ֆեշն ֆոտոպատմություններից, շապիկներ, լուքեր նորաձևության ցուցադրություններից: Համոզված եմ, որ նույնիսկ Բոուիի մահից հետո այս ցուցակը համադրվելու է նորանոր նմուշներով, չէ որ «Զիգգի Ստարդաս»ի կամ «Սպիտակ Դուքս»ի կերպարները Բոուիի երգերի նման անմահ են :

Continue reading “Բոուիից ոգեշնչված նորաձևություն” »

100 դուռ

12508858_10208253766364453_5956262730095697056_n

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ “100 դուռ” նախագծի հեղինակ` Խաչիկ Եղոյանը և լուսանկարիչ ` Ռուբեն Մարտիրոսյանը լուսանկարելով Արևմտյան Հայաստնի, Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ջավախքի տարածքում գտնվող 100 եկեղեցիների դռները և ներկայացնել դրանք ցուցահանդեսի տեսքով: Նախագծի յուրահատուկ և գլխավոր նմուշներից է Մշո Առաքելոց վանքի դուռը, որը կոտորածից մազապուրծ եղած հայերի շնորհիվ փրկված մասունքներից է, և այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Այն վկայում է կյանքի ու մահվան պայքարում մեր ժողովրդի մեջ հոգևոր և մշակութային արժեքների գերակայության մասին: Ժամանակակից մարդու բազմազբաղ առօրյայում դժվար է պատկերացնել 100 եկեղեկու այցելությունից բաղկացած նման աշխարհագրությամբ մի շրջագայություն, սակայն այս յուրօրինակ նախագծի հեղինակները լուսանկարչության լեզվով տանում են մեզ այդ ճանապարհով: Դժվար է պատկերացնել, թե քանի քանի սերունդներ են եկել յուրաքանչյուր եկեղեցու դռանը խոնարհվել ու աղոթել առողջության, երջանիկ կյանքի, սիրո ու վերջապես հոգու փրկության համար:  “100 դուռ” նախագիծը նպատակ ունի գեղագիտության լեզվով ևս մեկ անգամ բարձրացնել մեկ դար տևող մեր պայքերի պահանջները և մեր խոնարհումը բերել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցուցահանդեսը կգործի նակարիչների միության պատկերասրահում մինչև հունվարի 12-ը:

© Ruben Martirosyan/Khachik Yeghoyan

12439553_1050791591632103_7916010883194884279_n

Continue reading “100 դուռ” »

Sončess. նոր դիզայներական showroom

12421596_10207029590994715_1276119649_n

Օրերս Երևանում բացվեց մի շատ հետաքրքիր showroom: Bulvard Plaza-ի 2-րդ հարկում գտնվող տարածքում ներկայացված են 2 հայկական ապրանքանիշերի՝ Sončess -ի և Night Moods-ի հագուստներն ու ակսեսուարները:

Sončess ապրանքանիշի հիմնադիրն ու դիզայները Սոնա Հակոբյանն է: Նրա հավաքածուն կարելի է բնութագրել որպես “luxury casual”: Սոնան առաջարկում է շատ նորաձև բոմբեռներ, ժիլետներ, վերակուներ, զգեստներ, որոնք աչքի են ընկնում յուրօրինակ նորաձև դիզայնով: Հետաքրքիր է խոշոր պլաստիկ դետալների կիրառումը, մոդելների ասիմետրիկությունը և բավականին տարբեր գործվածքների ու նյութերի, հաճախ անսպասելի համադրությունը:Գործվացքներն արժանի են առանձին ուշադրության՝ դրանք բացառապես բարձրորակ են: Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև Sončess-ի “Lego’ պայուսակները, որոնք հասցրել էին հայտնի դարնալ դեռ մինչև showroom -ի բացումը: Sončess-ի հավաքածուն հայկական շուկայի համար բավականին համարձակ է և հեռու կոմերցիոն լինելու մասին մեր կարծրատիպերից: Անսպասելի և հաճելի է տեսնել մեր քաղաքում նորաձևության հանդեպ այսպիսի մոտեցումով ստեղծված ապրանքանիշ, հուսով եմ այն կգտնի իր սպառողին և չի շեղվի ընտրված ուղղուց:

Մհեր Գալստյանի Night Moods ապրանքանիշն արդեն բավականին հայտնի է մեր քաղաքում: Night Moods-ը առաջառկում է կաշվից և փայտից պատրաստված պայուսակներ և ակսեսուարներ: Տեսականին իսկապես շատ ոճաին է և որակյալ: Նոր հավաքածուից ինձ պարզապես գերեց կաշվե գլխարկը:

Sončess

www.nightmoods.me

 

12391016_547143925462835_6805152823956117477_n Continue reading “Sončess. նոր դիզայներական showroom” »

Rubina Dyan` հայուհին ճապոնական Vogue-ի ամսվա մոդել

B8PP_UQIUAA90fx

Գլոբալիզացիան` դա երբ Երևանում ծնված աղջիկը, Դավիդ Մուշեղյանի թեթև ձեռքով, հայտնվում է ճապոնական Vogue-ում… Ռոբինա Խանզադյանը (մոդելային աշխարհում պարզապես Rubina Dyan) ծնվել է Հայաստանում, ապրել է Իսպանիայում, իսկ այժմ բնակվում է Կալիֆոռնիա նահանգում: Գեղեցկուհին ոչ միայն մոդել է, այլև՝ նկարչուհի: Այս փոստում կարող եք գնահատել նրա մոդելային պորտֆոլիոն, իսկ նկարչական աշխատանքներին ծանոթանալու համար այցելեք www.rubinadyan.com

1723839_310882979107888_712150766_a

Continue reading “Rubina Dyan` հայուհին ճապոնական Vogue-ի ամսվա մոդել” »

Who's Online

15 visitors online now
3 guests, 12 bots, 0 members